«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածի հատկանիշներով, պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»,– նշել ե ՔԿ–ից։
Գերատեսչությունից հայտնեցին, որ քրեական հետապնդում չի հարուցվել, ներկայում նախաքննություն է իրականացվում։