Երևանում թալանել են «Ագոռա» սուպերմարկետը, հափշտակել են 3,5 մլն դրամ․ shamshyan.com
copy image url

Երևանում թալանել են «Ագոռա» սուպերմարկետը, հափշտակել են 3,5 մլն դրամ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:50 31-12-2023
Դեկտեմբերի 27-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում, թալանել են տեղի հայտնի սուպերմարկետներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Ագոռա» սուպերմարկետի մենեջերից, ով հայտնել է, որ առավոտյան գալով Գալշոյան փողոցի 6 հասցեում գտնվող «Ագոռա» սուպերմարկետ՝ նկատել են, որ մուտքի դուռը կոտրված է, իսկ ներսում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանը՝ վնասված։

Տեղում մենեջերը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մետաղյա պահարանից հափշտակել են 3,5 մլն դրամ։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձնած ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված