Փաշինյանը կնոջ հետ Ջերմուկում ամանորյա բացօթյա համերգի է մասնակցել, տաք գինի խմել
copy image url

Փաշինյանը կնոջ հետ Ջերմուկում ամանորյա բացօթյա համերգի է մասնակցել, տաք գինի խմել

Ներքին 1 տարի առաջ - 22:56 30-12-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորյա բացօթյա համերգին, որը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն, ինչպես նաև այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ: Հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո:

Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է ներկայացված արտադրատեսակներին, կատարել գնումներ: Միջոցառմանը ներկա քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հղել մաղթանքներ:

Ամենից շատ դիտված