ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ավանդույթի համաձայն, իր հետ համագործակցող կազմակերպությունների, մշակույթի, լրատվական, հասարակական դաշտի ներկայացուցիչների համար միշտ «փակ» հավաքույթ է կազմակերպում ու ներկայացնում նոր դիվանագետներին:
Օragir.news-ի տեղեկություններով, օրերս ևս նմանօրինակ հավաքույթ է կազմակերպվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի առանձնատան այգում, ներկայացվել են ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանը, մշակութային կցորդը և լրատվական ծառայության ղեկավարը: Այս հանդիպումը, կորոնոավիրուսային իրավիճակով պայմանավորված, կազմակերպվել է շատ նեղ շրջանակի համար, ներկա են եղել հիմնականում քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ:
Հետաքրքիր է, որ այս անգամ ամերիկյան կողմը հյուրերին պատվել է ոչ թե այլ ապրանքանիշի գինով, այլ «Կատարոյով», ինչը գուցե պատահականություն է, թեև դիվանագիտության մեջ պատահական ոչինչ չի լինում: