Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ գիշերում 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել
copy image url

Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ գիշերում 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել

Արտաքին 1 տարի առաջ - 11:57 30-12-2023
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվայի, Բրյանսկի, Կուրսկի և Օրյոլի շրջաններում:

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»,- հայտնել են գերատեսչությունից:

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ տեղեկացրել է, որ մեկ մարդ զոհվել է, չորսը՝ տուժել ուրբաթ երեկոյան Բելգորոդի զանգվածային գնդակոծության հետևանքով:

Նշվում է, որ արկերից մեկն ընկել է մասնավոր բնակելի տան վրա, ինչի հետևանքով տղամարդ է մահացել։ Չորս տուժածներից մեկը տասնամյա երեխա է։

Ամենից շատ դիտված