Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Տասը ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի շրջանի տարածքի երկնքում, չորս անօդաչու խոցվել է Օրյոլի և Ռոստովի շրջանների, երկուսը՝ Բելգորոդի, և մեկական՝ Վոլգոգրադի և Լիպեցկի շրջանների տարածքների վրա։