Այսուհետ Ադրբեջանն ու Թուրքիան են որոշելու, թե Հայաստանի պետական շենքերում ինչ սիմվոլ լինի
copy image url

Այսուհետ Ադրբեջանն ու Թուրքիան են որոշելու, թե Հայաստանի պետական շենքերում ինչ սիմվոլ լինի

Ներքին 1 տարի առաջ - 17:20 29-12-2023
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի կառավարությունը հրահանգ է իջեցրել՝ բոլոր կառույցների շենքերից 2024 թվականի հունվարի 1-ից հեռացնել Արցախի դրոշը։

Այս թեմայով Oragir.News-ը զրույց ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ, ում խոսքով՝ տրամաբանական է, որ ամենահակահայկական, հակաարցախյան իշխանության ներքո արշավ է իրականացվում հայկականության ամենաճանաչելի սիմվոլների դեմ՝ Արարատ լեռից սկսած, մինչև պետական խորհրդանիշներ։

«Այստեղ զարմանալու որևէ բան չկա։ Եթե մենք հասել ենք այնտեղ, որ իշխանությունն ասում է՝ «Եթե Արցախի դրոշ ունենանք՝ մեզ վրա կհարձակվեն», դա նշանակում է, որ իրենք բանակցություններում խոստումներ են տվել և Ադրբեջանին ու Թուրքիային դարձրել են մեր անվտանգության երաշխավորները։ Այսինքն՝ այսուհետև Ադրբեջանն ու Թուրքիան են որոշելու, թե Հայաստանի պետական շենքերում ինչ սիմվոլ լինի կամ չլինի։ Կարող ենք ենթադրել, որ կառավարության շենքի վերանորոգումն էլ կապ ունի Թուրքիայի պահանջների հետ, նկատի ունեմ Արարատի սիմվոլը»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում