Կոչ ենք անում ազատ արձակել «Կովերի պարտեզի» վրա հարձակումից հետո ձերբակալված հայ տղաներին
copy image url

Կոչ ենք անում ազատ արձակել «Կովերի պարտեզի» վրա հարձակումից հետո ձերբակալված հայ տղաներին

Ներքին 1 տարի առաջ - 11:48 29-12-2023
Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք զինված սադրիչների ներխուժման հետևանքով Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման անդամներից 2 հայ երիտասարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկանում ենք SavetheArQ-ի X-I պաշտոնական էջից։

«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Բեդիկ «Կաչ» Կիրակոսյանը, ձերբակալված են։ Վաղը նրանք կներկայանան դատարան, և նրանց շահերը կներկայացնեն SavetheArQ-ի փաստաբանները։ Կոչ ենք անում Հայոց պատրիարքարանին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, իր կապերը ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ՝ ազատ արձակել մեր տղաներին»,-նշում են շարժման անդամները։

Ամենից շատ դիտված