Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի ՆՀ-412-Ա հրամանագրով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։ Այդ մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից։