Տոնական օրերին մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
copy image url

Տոնական օրերին մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

Ներքին 1 տարի առաջ - 10:30 27-12-2023
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են․

«Հարգելի՛ ուղևորներ,

տեղեկացնում ենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն»: