Պարգևատրվել են 2023-ին աչքի ընկած գյումրեցի մարզիկներն ու մարզիչները
copy image url

Պարգևատրվել են 2023-ին աչքի ընկած գյումրեցի մարզիկներն ու մարզիչները

Ներքին 1 տարի առաջ - 16:50 26-12-2023
Գյումրեցի մարզիկներն ու մարզիչները աշխարհի, Եվրոպայի հեղինակավոր առաջնություններից ու մրցաշարերից 2023 թվականին վերադարձել են չեմպիոնական կոչումներով ու հաղթանակներով: Մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփել են սպորտային անցած տարին, մեծարել են մեդալակիրներին: Պարգևների են արժանացել ծանրամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, աթլետիկայի, լողի ու հրաձգության մարզաձևերում մարզիկ-մարզուհիներն ու նրանց մարզիչները:

Գյումրիի քաղաքապետարանում այսօր պարգևատրվել են լավագույն արդյունքներ ցուցաբերած գյումրեցի մարզիկներն և մարզիչները։ Նշենք, որ Գյումրիի ավագանին տարին երկու անգամ քաղաքի բյուջեից գումար է հատկացնում տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներին պարգևատրելու համար։ Կախված մրցաշարերի տեսակներից ու նվաճած մեդալներից, գումարի չափը տարբեր է: 2023 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարերում աչքի ընկած և մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած 32 մարզիկ և 24 մարզիչ արժանացել են դրամական պարգևների: Այս մասին Oragir.News-ին տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։

Պատվոգրերի են արժանացել նաև տարվա լավագույն մարզական հաստատություններ ճանաչված հետևյալ կառույցները՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրու մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ը, ՇՄ Մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոց ՊՈԱԿ-ը, Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ ՊՈԱԿ-ը, ԿԳՄՍՆ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ-ը, «Հայաստան» ՄՀԿ Գյումրու բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցը։

Նշենք նաև, որ գյումրեցի ️մարզիկների և մարզիչների պարգևատրման համար Գյումրի քաղաքի ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 19 մլն 130 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում