Մեր ժամանակների իրական հերոսը Տաթև Արցախի մայր տիկին Գոհարն է․ Արսեն Բաբայան
copy image url

Մեր ժամանակների իրական հերոսը Տաթև Արցախի մայր տիկին Գոհարն է․ Արսեն Բաբայան

Ներքին 1 տարի առաջ - 00:55 25-12-2023
Փաստաբան Արսեն Բաբայանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությանը։

«Մեր ժամանկների հերոսը...

Նիկոլ Փաշինյանն այսօր իր պատկերացումների շրջանակներում մեր ժամանակների հերոսների է տիտղոսավորել: Այդ հերոսացված մարդկանց չեմ ճանաչում: Նրանց հետ այս պահին քննարկելու ոչինչ չունեմ:
Բայց մեր ժամանակների իրական հերոսը Տաթև Արցախի մայր տիկին Գոհարն է: Արցախցի 18-ամյա Մարատի մայր Քրիստինեն է: Արցախցի բռնցքամարտի չեմպիոն Մանվելի մայրն է: Երևանցի ուսանող, ընդամենը վերջերս 18 տարեկանը լրացած Տիգրանի մայր Կարինեն է: Դատարանում Արցախի հանձնման հետ չհամակերպված այն մյուս տղաների մայրերն են, որոնց զավակները մեղադրյալի աթոռին են հայտնվել (մի մասն էլ դեռ բանտերում է) Արցախը չհանձնելու պահանջով Հրապարակում իրենց ձայնը բարձրացնելու պատճառով:

Հերոսները հենց այս մայրերն են, որոնք կարողացել են դաստիարակել հայրենիքը սիրող զավակներ և հետո օրերով լացել հենց հայրենասիրության պատճառով բանտարկված զավակների համար:
Ես տեսել եմ այդ մայրերի արցունքները և այդ արցունքների տակ վառվող մայրական ուժն ու իրենց զավակներով հպարտացող հոգիները:

Նրանք են իմ ժամանակների հերոսները...»,- գրել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված