Իսրայելական բանակը հարձակվել է Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախների վրա
copy image url

Իսրայելական բանակը հարձակվել է Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախների վրա

Արտաքին 1 տարի առաջ - 13:09 23-12-2023
Իսրայելական զինուժը գիշերը նոր հարձակումներ է իրականացրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերը և այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» մի շարք ահաբեկչական օբյեկտների, այդ թվում՝ ահաբեկչական օպերատիվ ենթակառուցվածքի և մեկ ռազմական համալիրի ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, իսրայելական հրետանին հրթիռակոծել է Լիբանանի տարածքը, հավելել են բանակը։ Թե որն է եղել հրետակոծության նպատակը, չի նշվում։

Ամենից շատ դիտված