Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի դիրքերին
copy image url

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի դիրքերին

Արտաքին 1 տարի առաջ - 17:20 21-01-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կուսակցության զինված ուժերի դիրքերի վրա Լիբանանի հարավում։ Ինչպես հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը, հարվածները հասցվել են կրակակետերին Մարկաբա, Տալլուս և Շեյխին ​​գյուղերի մերձակայքում, որտեղից հրթիռակոծվել են Իսրայելի հյուսիսային շրջանները։

Նրա խոսքով՝ երկու հրթիռ է արձակվել տներից մեկի ուղղությամբ, որն ամբողջությամբ ավերվել է արդյունքում։ Ռմբակոծության վայր են մեկնել փրկարարներն ու շտապօգնության մեքենաները։

Ավելի վաղ իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարիս և Կաֆրա գյուղերի միջև ավտոմոբիլ էր ոչնչացրել, որում շիա զինված խմբավորման անդամներ են եղել։ Երկու զինվոր զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել լիբանանյան Այտրուն, Բուրջ ալ-Մուլուկ, Մարուն ալ-Ռաս և ալ-Խիյամ քաղաքների ուղղությամբ։ «Ալ-Մանար» հեռուստաալիքը հաղորդել է, որ գնդակոծության ժամանակ հակառակորդը օգտագործել է ֆոսֆորի արկեր, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել Հաուլա և Մեյս ալ-Ջաբալի գյուղատնտեսական տարածքներում գտնվող մի քանի տնտեսություններում:

Ամենից շատ դիտված