Հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն
copy image url

Հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն

Ներքին 1 տարի առաջ - 10:25 23-12-2023
Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ փրկարար ծառայության տնօրենի հրամանով, հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարար ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։