Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր նկրտումները Արցախի և Հայաստանի հանդեպ։ Այսօր էլ նա շարունակում է իր հակահայ քաղաքականությունը՝ ՀՀ-ն հորջորջելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը ամենատարբեր խորհրդանիշների մակարդակում։ Այսպես, թողարկվում են կոնյակներ, որոնց վրա պատկերված քարտեզը ներառում է Արցախի Հանրապետությունն ու Սյունիքի մարզը։ Ադրբեջանը, որը երբեք էլ աչքի չի ընկել կոնյակի արտադրության ոլորտում ունեցած հաջողություններով, կարծես թե փորձում է ծաղրել ՀՀ-ին, որն աշխարհում առաջատարներից է իր կոնյակով։