Փրկարարները դուրս են հանել Նուռնուսի մոտակա ձորում հայտնված դեռահասներին
copy image url

Փրկարարները դուրս են հանել Նուռնուսի մոտակա ձորում հայտնված դեռահասներին

Ներքին 1 տարի առաջ - 20:05 22-12-2023
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 22-ին, ժամը 15։45-ին ահազանգ է ստացվել, որ հինգ դեռահաս իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը և տեղանքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն բարձրանալ․ երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Ինչպես տեղեկացրին Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռահասներից մեկն ինքնուրույն դուրս է եկել ձորից:

Փրկարարները Դ․ Մ․-ին (ծնված 2011 թ.), Գ․ Ե․-ին (ծնված 2010 թ.), Ս․ Խ․-ին (ծնված 2010 թ.) և Տ․ Ս․-ին (ծնված 2010 թ.) ուղեկցել են անվտանգ տարածք․ բժշկական օգնության անհրաժեշտություն չի առաջացել։

Ամենից շատ դիտված