Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է։
ՀՖՖ-ն աննախադեպ որոշում է կայացրել՝ արգելելով լրատվամիջոցների ներկայությունը ժողովին․
«ՀՖՖ ժողովին լրագրողների ներկայություն նախատեսված չէ»,- գրված է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Զարմանալին այն է, որ ՀՖՖ հերթական ժողովը ուղիղ եթերով հեռարձակվելու է, սակայն լրագրողներն իրավունք չեն ունենա գտնվել ՀՖՖ շենքում։