Ստամբուլում կայացել է ուշուի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ավանական ուշուի ֆեդերացիան ներկայանալի կազմով փայլուն արդյունքներ է գրանցել։
Կարևորագույն ստուգատեսում հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արածթե և 2 բրոնզե մեդալներ։
Եվրոպայի չեմպիոն են դարձել Աղվան Մագոյանը և Վահան Մկրտչյանը, փոխչեմպիոն՝ Դավիթ Վարդանյանը, Ժիրայր Պետրոսյանը, Յաշա Մնացականյանը, Գևորգ Բաղդասարյանը, իսկ պատվո հարթակի 3-րդ տեղում են կանգնել Գրիգոր Տոնիկյանը և Դավիթ Իսախանյանը։
Հայաստանը պատվով ներկայացրել է նաև միջազգային կարգի մրցավար Սպարտակ Ծատուրյանը։