Հակված ենք բոյկոտելու, որովհետև տուրքերի թանկացումներ են սպասվում. Սոնա Աղեկյան
copy image url

Հակված ենք բոյկոտելու, որովհետև տուրքերի թանկացումներ են սպասվում. Սոնա Աղեկյան

Ներքին 1 տարի առաջ - 20:05 20-12-2023
«Մենք հակված ենք բոյկոտելու, չմասնակցելու, որովհետև տեղական տուրքերի թանկացումներ են սպասվում։ Եվ չմասնակցելը լավագույն տարբերակը կլինի կանխելու թանկացումները։ Սակայն դեռ վերջնական որոշում չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ին նիստին, որի ժամանակ քննարկվելու և քվեարկության է դրվելու Երևանի 2024 թվականի բյուջեն։

«Բոյկոտելուց հետո թանկացումները տեղի չեն ունենա, և նրանք ստիպված կլինեն հաշվի նստել մեզ հետ։ Թող քաղաքը բեռնաթափելու այլ մեխանիզմներ մտածեն, ոչ թե քաղաքացիներից ավել գումար գանձեն»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Ամենից շատ դիտված