Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին
copy image url

Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին

Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 17:23 19-12-2023
Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

«Խորը վշտով տեղեկացանք, որ 76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արարատ-73-ի հարձակվող, ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին:

Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` սկսած 17:00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորության արարողությունը` դեկտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին»,- նշվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված