Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համերգային շոու-ծրագրի․ վառվելու են գլխավոր տոնածառի լույսերը
copy image url

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համերգային շոու-ծրագրի․ վառվելու են գլխավոր տոնածառի լույսերը

Ներքին 1 տարի առաջ - 11:40 19-12-2023
Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է այսօր կայանալիք համերգային շոու-ծրագրին։

«Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

Բոլորիս սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:

Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:

Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր»,-նշում են քաղաքապետարանից։

Ամենից շատ դիտված