ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության երթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը այսօր հայտարարել է իր ամենախոշոր պարտատոսմերի մասին՝ 32 մլդ դրամ, 11,40% կտրոնի եկամտաբերությամբ, այսպիսի թողարկում Հայաստանի պատմության մեջ չի եղել ո՛չ պետական, ո՛չ ֆինանսական կազմակերպության կողմից։
Խաղաղության խաչմերուկին անդրադառնալով՝ ասաց․ «Այս տարի մեր առևտրաշրջանառությունը առաջին 11 ամիսների տվյալներով աճել է մոտ 42%-ով, ԵԱՏՄ-ի հետ՝ 38%-ով։ Մի շարք երկրների հետ զգալի աճ ունենք, դա Չինաստանն է, Արաբական Միացյալ Էմիրություները, Հոնկոնգը»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը աճել է ավելի քիչ, քան Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը։
«Ռուսաստանի բաժնեմասը ընդհանուր առևտրաշրջանառության մեջ նույնիսկ մի քիչ նվազել է, չնչին, բայց նվազել է, իսկ ԱՄԷ-ն արդեն հանդիսանում է ամենախոշոր օտարերկրյա ներդնողը՝ տեղաշարժելով Ռուսաստանին առաջին տեղից»,-ասաց Վահան Քերոբյանը։
Վերջինիս խոսքով՝ խաղաղության խաչմերուկը ապահովելու է, որպեսզի Հայաստանը փակուղուց վերածվի խաչմերուկի։