Ոստիկանության հետ է պետք խոսել, Ծիծեռնակաբերդի ճեմուղին, որը բարեկարգել ենք, «պարկովկա» են դարձրել
Ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգումը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ճանապարհահատվածը ավտոկայանատեղիի չվերածելու համար հանձնարարվել է պարեկային ծառայության հետ համապատասխան աշխատանքներ տանել:
Նշվել է, որ այս շաբաթ կմեկնարկի Ալ. Թամանյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը: