Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա օրակարգում է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան, դա կախված կլինի երկու ղեկավարների ժամանակացույցից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այցը օրակարգում է, կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան: Սա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման խնդիր է», - ասել է Պեսկովը՝ խոսելով այցի պլանների մասին։
Նա նշեց, որ վերջերս ուղիղ գծով նախագահն ինքն է ասել, որ պատրաստ է նման այց կատարել։
«Հենց որ հնարավորություն ընձեռվի, նա կանի դա, բայց հիմա, սակայն, շեշտը, բնականաբար, ավելի շատ ներքին գործընթացների վրա է դրված»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։