ՔՊ վարչության նիստ` ոստիկանական շարասյան պաշտպանությամբ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:53 16-12-2023
Oragir.News-ն արդեն անդրադարձել էր, որ երեկվանից ՔՊ-ական վերնախավը Գյումրիում է։ ՔՊ-ականները ճոխ կերուխումով են սկսել մարզային նիստը։ Թե ինչու է ընտրվել հենց Գյումրին, ասում են` պատճառը քաղաքում հասունացած ներքաղաքական լարված իրավիճակն է։

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ գտնվող «Կում կումա» ռեստորանային համալիրում է ընթանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովը։

Դեռ երեկվանից հրահանգ էր ոստիկաններին իջեցվել, որ բարձր մակարդակով ապահովվի վարչապետի անվտանգ տեղաշարժը։ Ռեստորանի շուրջբոլորը, ինչպես նաև քաղաքի ամենաբանուկ` Գարեգին Նժդեհի փողոցը խիստ հսկողության տակ են․ մեծ թվով ոստիկաններ են կանգնած, փողոցում էլ շարված են ոստիկանական մեքենաներ։







ՔՊ վերնախավի վոյաժներով պայմանավորված` Գյումրիում երթևեկությունը կաթվածահար է։

Ռեստորանի տարածք մեզ չհաջողվեց մտնել, ուժեղացված հսկողություն էր, կողմնակի մարդկանց համար էլ մուտքն արգելված։

Փաշինյանն ու թիմակիցները գիշերել են ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորիա պլազա» հյուրանոցում։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում