Դեկտեմբերի 10-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 44-ամյա Էդգար Մ.-ն և հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից միչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող գերեզմանատնից գողացել են պապիկի շիրմաքարը:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: