Ադրբեջանում մնացած գերիներին հայրենիք վերադարձնելու համար բանակցությունները շարունակվում են․ Ռուստամ Բաքոյան
copy image url

Ադրբեջանում մնացած գերիներին հայրենիք վերադարձնելու համար բանակցությունները շարունակվում են․ Ռուստամ Բաքոյան

Ներքին 1 տարի առաջ - 19:05 15-12-2023
«Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ստացվեց այնպես, որ հենց 32 գերեվարված զինծառայողի կարողացանք վերադարձնել հայրենիք»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 13-ին 32 գերիների ՀՀ վերադառնալու գործընթացին։

Հարցին՝ ինչ սկզբունքով է կատարվել 32 գերիների ընտրությունը, պատգամավորն ասաց․

«Ես առնվազն տեղյակ չեմ, արդյո՞ք մեր կողմն ունեցել է ընտրություն կատարելու, թե՞ ոչ, իմ կարծիքով Ադրբեջանը տվել է գերիներին, առանց ընտրության»։

Ավելի վաղ միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 55 հայ գերի կա։

Ռուստամ Բաքոյանի խոսքով, Ադրբեջանում մնացած մյուս գերիներին հայրենիք վերադարձնելու համար բանակցությունները շարունակվում են։

«Բանակցությունները շարունակվելու են այնքան ժամանակ , մինչև բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք»,- եզրափակեց ՔՊ-ական պաշտոնյան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Իջևան-Ղազախ սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին: Ադրբեջանը վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի հանցագործների։

Ամենից շատ դիտված