Երիտասարդը խոստովանում է, որ ինքն է պատժել Յուլիա Ֆինեսին․ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:22 15-12-2023
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի երիտասարդ խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին։

Տեսանյութում նա նշել է, որ իր անունը Գևորգ է, ինքը մեկ տարի առաջ է եկել Ռուսաստանից։

«Ես բացատրեմ, այդ Յուլիա Ֆինեսը ու տրանսգենդերը, որ կար, այդ օրը ես եմ եղել, չեմ ասի՝ ով է, ինչ է եղել, որ չմտածեք՝ մենք խուլիգաններ ենք, անպատասխանատու մարդիկ ենք: 3-4 շաբաթ առաջ ես և իմ ընկերը ոստիկանություն են գնացել, հաղորդում ներկայացրել նույն անձանց վերբերյալ՝ փաստարկներով, որ իրենց լավ չեն պահում, թմրանյութ են գովազդում, հայհոյում են և այլն․․․ 3 շաբաթ անցավ, բան չարեցին»,- ասում է նա և նշում, թե ինչու են գնացել վերջիններիս տուն․ «Իրեն ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չափալախ են իրան տվել ու ճիշտ էլ արել են»,- ասում է երիտասարդը՝ հավելելով, որ ինքը չի փոշմանել արածի համար։