Հայոց բեմի թագուհին․ այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է
copy image url

Հայոց բեմի թագուհին․ այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 21:30 14-12-2023
1996 թվականին Աստղերի միջազգային ռեգիստրը նրա անունով աստղ կոչեց, ու ձանձրալի գույքագրական անունը, որով սովորաբար աստղագետները կոչում են աստղերը, փոխարինվեց «Գոհար Գասպարյան» անունով։

Այսօր հայոց երգի սոխակ Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է։

Ֆրանսիայից Պոլիս վերադառնալիս Կոմիտասը Կահիրեում իջևանել է իր երգչախմբի անդամ, երգիչ ու դաշնակահար Միքայել Խաչատրյանի տանը: Խաչատրյանը աշխարհահռչակ կոլորատուրային սոպրանո, ավելի քան հիսուն տարի Կոմիտասի երգերը աշխարհով մեկ սփռող ու իր ունկնդիրներին մեծագույն հաճույք պատճառող Գոհար Գասպարյանի հայրն է: Նա իր սիրելի ուսուցչին հյուրընկալել է իր տանը, և մեկ ամիս հարազատներով վայելել են նրա ներկայությունը: Այս մասին մեզ պատմել է ինքը՝ Կոմիտասի երգերին նոր շունչ ու ոգի տվող տաղանդավոր երգչուհին։



Երգչուհու պատմելով՝ տասական թվականներին Ֆրանսիայից Պոլիս գալու ճանապարհին Կոմիտասը Կահիրեում իջևանել է իրենց տանը: Ու շատ լավ է հիշում իր հոր և հորեղբոր հուշերը Կոմիտասի մասին. Նրանք Ալեքսանդրիայում երգել են Կոմիտասի երգչախմբում: Հորեղբայրը լավ տենոր է եղել, հայրը՝ ոչ միայն երգիչ, այլև դաշնակահար:

Այնուհետև Գոհարը հիշում է իր մանկությունը, որ իրենց տունը մշտապես լցված է եղել կոմիտասյան մթնոլորտով: Իսկ իր մեծ մայրը՝ գրող Եղիշե Տեմիրճիպաշյանի դուստրը, իր ականջի տակ մշտապես երգել է Կոմիտասի երգերը: Գոհարը դեռ 3 տարեկանից է լսել Կոմիտասի երգերը գրամոֆոնով և հարազատների երգելով: Ահա թե որտեղից է դեռ փոքրիկ աղջնակի մեջ բուն դրել Կոմիտասյան մեղեդին, որն ամբողջ կյանքում ուղեկցել է երգչուհուն:



«Երբ ես Կոմիտաս եմ երգում, մի պահ կարծես վերանում եմ նոտաներից, երգից, ու իմ աչքերի առջև իրար են հյուսվում այն պատկերները, որ տեսել, ընկալել է մեծ երգահանը և դրանք շարել թղթի վրա… Ու թվում է, թե նորից եմ վերադառնում դեպի մանկություն, երբ հայրս ցույց էր տալիս մեր պարտեզը, ուր նստել էր Կոմիտասը, երբ մեր դպրոցի սոլֆեջիոյի ուսուցիչ Ղազարյանը Կոմիտաս էր պատմում ու երգում…:

Կոմիտասն ամբողջովին արվեստ է … Կոմիտասին պիտի ապրես: Կոմիտասի կատարումը ոչ թե երգ է, այլ ծիսակատարություն…»:

Հայոց երգի թագուհու առաջ խոնարհվում էր անգամ գույների մեծ կախարդը՝ Մարտիրոս Սարյանը։



-Բարև՛, Վարպե՛տ, - մի անգամ այցելելով Սարյանին՝ ողջունեց Գասպարյանը։

Վարպետը փորձեց աթոռից կտրվել, հոտնկայս դիմավորել արտիստուհուն…

Սարյանի տրամադրությունը բացվեց ։ Փիլիսոփայական խորհրդածություններից անցավ սրտառուչ կատակների։ Գանգատվեց թատերական գործիչներից, մասամբ «Ալմաստ»- ի անհաջող բեմադրության համար, ապա կշտամբեց Գոհարին, որ ուշ-ուշ է իրեն այցի գալիս, իսկ

Գոհարը արդարանալու խոսքեր էր փնտրում. «Ինչո՞ւ, Վարպե՛տ, էլի եկած եմ»...։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին