Ֆրանսիայի Ռեն քաղաքի դպրոցներից մեկում 12-ամյա աշակերտը սպառնացել է դանակով հարվածել անգլերենի ուսուցչին։ Այս մասին հայտնում է տեղական France 24 լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ անգլերենի դասի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դատախազները հայտնել են, որ քրեական հետաքննություն են սկսել սպանության փորձի վերաբերյալ։
«Այսօր առավոտյան մի աշակերտ դասի ժամանակ դանակով սպառնացել է ուսուցչին: Աշակերտները անմիջապես տեղափոխվել են անվտանգ տարածք», - ասվում է տեղական կրթության վարչության կողմից տարածված հայտարարության մեջ:
2011 թվականին ծնված աշակերտուհին մոնղոլական ծագում ունեցող ընտանիքի չորս երեխաներից ամենամեծն է, ով դասարանի է եկել մեծ դանակով զինված՝ անգլերենի ուսուցչուհուն սպանելու ակնհայտ մտադրությամբ», - ասել է Ռենի դատախազ Ռեն Ֆիլիպ Աստրուկը: Դատախազի խոսքով՝ աղջիկը ներկայումս հոգեբուժական փորձաքննություն է անցնում հիվանդանոցում։
Նշվում է, որ Ֆրանսիայի դպրոցներում նկատվում է լարվաշության աճ, որտեղ մուսուլմանական և հրեական համայնքներ կան, որոնք էլ երբեմն կապված են Իսրայելի և պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի հետ: Հոկտեմբերին արմատական իսլամիստը Արրաս քաղաքում դանակահարել էր իր նախկին ուսուցիչ Դոմինիկ Բեռնարին:
Այս շաբաթվա սկզբին Փարիզից դուրս գտնվող դպրոցի ուսուցիչները հրաժարվեցին աշխատել այն բանից հետո, երբ մի խումբ աշակերտներ դեմ էին Վերածննդի դարաշրջանի վարպետ Ջուզեպպե Սեզարիի մի քանի մերկ կանանց նկարի ցուցադրությանը: