Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի հոգեհանգստի արարողությունը։
Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանն
Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով Արարքցյանից, ասաց, որ առաջին ընտրության ժամանակ եղել է նրա վստահված անձը։
«Արարքցյանը եզակի պարկեշտ մարդ էր։ Միակ մարդն էր, ում ածականներ չկպան»,- պատմեց Սարգսյանը։
Ազատամարտիկը շեշտեց՝ Արարքցյանը սիրում էր իր երկիրը և կողմ չէր, որ մեր երկիրը դառնար ինչ-որ մեկի վասալը։
«Արարքցյանը ամենահամառն էր։ Ցավոք սրտի, հետագայում վասալները շատացան, և մենք ունենք այն, ինչ ունենք»,- շեշտեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։