Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին
copy image url

Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին

Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 23:31 13-12-2023
Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի մայրցամաքային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 14-ից 16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի 2023 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը:

Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 150 շախմատիստ: Մրցաշարի 10-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, ով արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է:

Ամենից շատ դիտված