Պարեկների հերթական «բռնոցի-պպզոցի»-ն․ Չարենցավանի երթուղու վարորդներին քաշքշել են
copy image url

Պարեկների հերթական «բռնոցի-պպզոցի»-ն․ Չարենցավանի երթուղու վարորդներին քաշքշել են

Ներքին 1 տարի առաջ - 14:35 13-12-2023
Երեկ հերթական միջադեպն է տեղի ունեցել Երիտասարդական մետրոյի հարևանությամբ կայանված միկրոավտոբուսների վարորդների և ոստիկանների միջև։

Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձել են բերման ենթարկել Երևան- Չարենցավան-Հրազդան գնացող միկրոավտոբուսների վարորդներին՝ Ոստիկանության բաժին։



Ոստիկանության ավագ-լեյտենանտի հավաստմամբ՝ վարորդները սխալ տեղ էին կայանել մեքենաները և չեն ենթարկվել իրենց հրահանգներին։

Վարորդներն էլ իրենց հերթին են բողոքում, որ 2 տարի այս նույն տեղից են շարժվում, և որ «շան գլուխն է այլ տեղ թաղված»։

«Բա ո՞ւր էին այդ նույն ոստիկանները, երբ 2 օր առաջ հարուստի մի լակոտ առանց պատճառի, վարորդին իջեցրել է ավտոբուսից ու ծեծի ենթարկել»,- Oragir.News-ի հետ զրույցում բողոքում էին կայանատեղիում հավաքված քաղաքացիները։

Մեր տեղեկություններով, ոստիկանները կարճ ժամանակ անց բաց են թողել վարորդներին, որ ուղևորներին տեղ հասցնեն:

Ամենից շատ դիտված