Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (CAO) ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը հայտնել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ուղիղ կանոնավոր չվերթները կվերսկսվեն մոտ ապագայում։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ շուտով դեպի Սաուդյան Արաբիա ուխտագնացության թռիչքներ կիրականացվեն երկու ներքին ավիաընկերությունների կողմից։
Մոհամմադիբախշը նշել է, որ ավիացիայի ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը զուգընթաց շուտով կվերսկսվեն երկու երկրների միջև ուղիղ կանոնավոր չվերթները։