«Դուք ավտոներկրողների համար կյանքը հետևողականորեն բարդացնում եք։ 1 օր ձեր ստայանկայում կանգնացնելու 1600 դրամը, որ դարձնում եք 5000 դրամ, խնդիրը մեկ ա՝ չի լուծվելու, հակառակը, ավելի է խորանալու»։ Այս մասին այսօրԱԺ-ում «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու» նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։