Ավետ Բարսեղյանի պատասխանը՝ իրեն քննադատողներին և ծաղրողներին
copy image url

Ավետ Բարսեղյանի պատասխանը՝ իրեն քննադատողներին և ծաղրողներին

Ներքին 1 տարի առաջ - 10:40 11-12-2023
Երգահան Ավետ Բարսեղյանն օրեր առաջ՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, ինքն իրեն անվանել էր Հայաստանի Հանրապետության մեծութուն։

Նա պատմել էր, որ երգիչ Գրիշա Աղախանյանի որդուն ստիպել է նկարվել իր հետ։

«Կասկադում ստիպել եմ էդ էրեխուն, որ ինքը գա ինձ հետ նկարվի, որպես իր երկրի մեծություն»,- ասել էր Բարսեղյանը։

Նրա այդ հայտարարությունը բուռն քննարկման տեղիք է տվել, որոշները Ավետ Բարսեղյանին անվանեցին ինքնահավան, քննադատեցին նրան, որոշներն էլ ծաղրեցին։

Oragir.News-ը կապ հաստատեց Ավետ Բարսեղյանի հետ, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ իրեն քննադատողներին։

«Ավելորդ եմ համարում մեկնաբանությունը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված