Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին, ով տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենաներից մեկում էլ հայտնաբերվել է թմրամիջոց. shamshyan.com
copy image url

Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին, ով տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենաներից մեկում էլ հայտնաբերվել է թմրամիջոց. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:44 09-12-2023
Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից ժամեր անց Ա. Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բադալյանի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց, ով հայտարարել է, որ հայտնաբերված կաթոցիչով ինքն օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված