Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայում
copy image url

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայում

Ներքին 1 տարի առաջ - 11:14 09-12-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված