Արմեն Գյուլբուդաղյանցը վերադառնում է․ մասնագետը՝ երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ
copy image url

Արմեն Գյուլբուդաղյանցը վերադառնում է․ մասնագետը՝ երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ

Սպորտ 1 տարի առաջ - 14:29 08-12-2023
Փորձառու և ճանաչված մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն: Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը, հայտնում է ՀՖՖ-ն։


56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը:

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Գյուլբուդաղյանցը պաշտոններում փոխարինում է Ռաֆայել Նազարյանին, ով հրաժարական է ներկայացրել երկու տեղերից։