ՏԿԵ նախարարը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին
copy image url

ՏԿԵ նախարարը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Ներքին 1 տարի առաջ - 20:16 08-12-2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կոլյա Միքայելյանին։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա ախատանքում։

Նախարարը շնորհավորել է Կոլյա Միքայելյանին պաշտոնի ստանձման առիթով։

Նախարար Սանոսյանի խոսքով` Միքայելյանը լավ տիրապետում է մարզին, մարզի խնդիրների, և հույս է հայտնել, որ դա թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել Վայոց ձորը։

Արարատ Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Կոլյա Միքայելյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու են առավելագույնը մարզի խնդիրները լուծելու համար.«Շարունակելու եմ կյանքի կոչել կառավարության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»-ընդգծել է նորանշանակ մարզպետը։

Ամենից շատ դիտված