Մարդ գիտեմ, ով 700 հազարի տուգանք ունի, բայց շարունակում է վարել մեքենան. Գեղամ Նազարյան
copy image url

Մարդ գիտեմ, ով 700 հազարի տուգանք ունի, բայց շարունակում է վարել մեքենան. Գեղամ Նազարյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:02 08-12-2023
«Հանդիպել եմ մի մարդու, որի մոտ եղել է 700 հազարի տուգանք՝ ԱՊՊԱ ու տեխզննում չունենալու համար, այսինքն՝ 2-3 ամսվա մեջ մի քանի անգամ նույն մարդուն նույն իրավախախտման համար տուգանել են ու նա այդպես շարունակում է վարել»,- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նազարյանի խոսքով տվյալ անձը հայտարարել է, որ չի մուծելու տուգանքը. «Ինչո՞ւ ենք թույլ տալիս մի քանի իրավախախտումով... կարգավորումը ո՞րն է»:

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձագանքեց, որ վարչական մարմինն ունի մեխանիզմներ՝ այդ գումարը բռնագանձելու համար. «Եթե սահմանված ժամկետում տուգանքները չեն վճարվում, վարչական մարմինն այն ուղարկում է հարկադիր կատարման ծառայություն ու եթե անձն ունի գույք, հաշվիներ, արգելանք է դրվում: Մեխանիզմը երկարում է, բայց փախուստի տեղ չկա: Խնդիրրն այն է, որ կան մարդիկ, ովքեր գույք, հաշիվներ չունեն, վարում են մեքենան ու երբեմն դուրս մնում դաշտից, բայց դրա համար կիրառվում է բալային համակարգը»։