Արտաշատում Ford Mustang-ի վարորդը հարձակվել է պարեկների վրա ու հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք․ shamshyan.com
copy image url

Արտաշատում Ford Mustang-ի վարորդը հարձակվել է պարեկների վրա ու հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:04 07-12-2023
Դեկտեմբերի 5-ին ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ տեղի ունեցած խցանումը բացելու նպատակով անցել են ուժեղացված ծառայության, երբ այդ ժամանակ նրանց է մոտեցել Ford Mustang մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը իրեն դնելով Սասնա էպոսի «Ձենով Օհանի» տեղը, սկսել է բղավել պարեկների վրա, նրանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա ավտոմեքենան վարել է ու վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար։

Պարեկները նրան հորդորել են, որպեսզի դադարեցնի լկտի պահվածքը, քանի որ իր քայլը վիրավորանք է պարունակում ոչ միայն ծառայություն կատարող պարեկների, այլ նաև հասարակության նկատմամբ, սակայն նա շարունակել է մեքենան վարել, բայց «Պլազա» առևտրի կենտրոնի մոտ պարեկները կանգնեցրել են նրա ավտոմեքենան։

Վարորդը, իջնելով ավտոմեքենայից, շարունակել է լկտի պահվածք ցուցաբերել և դարձյալ հայհոյանքներ հնչեցնել ոչ միայն պարեկների, այլև դեպքի վայր ժամանած ոստիկանների հասցեին, ընթացքում բռունցքով հարվածել է պարեկ Արսեն Մկրտչյանին ու հարձակվել ծառայություն կատարող պարեկային ծառայողների վրա։

Տեսնելով, որ վարորդը շարունակում է ցուցաբերել լկտի պահվածք, պարեկներն ու ոստիկանները ստիպված նրա նկատմամբ հատուկ միջոց են իրականացրել և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ 41-ամյա Սամվել Բարսեղյանն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։