Ինչպե՞ս կարող էր 250 մլն արժողությամբ բեռը, առանց իշխանական հովանավորչության, 4 երկրի սահման հատեր՝ հասնելով Հայաստան։ Ի վերջո պարզվեց այդ մի տոննա կոկաինը ինչպե՞ս է հատել սահմանը, քանի՞ կալանավորված կա։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք հարցի ժամանակ քննարկում էին, թե կոկաինի շարժի պրատակոլները որտեղի՞ց գիտի տիկին Խամոյանը։