Նոր սերունդն էլ է լավը, ուղղակի կարդալ չի սիրում. 75-ամյա գյումրեցի մանկավարժի պատմությունը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:01 06-12-2023
Կիմա Էմինյանը 50 տարուց ավելի դասվար է աշխատել, ասում է` հիմա դպրոցում չի աշխատում, բայց չի եղել մի օր, որ գրիչն ու թուղթը ձեռքից վայր դնի։

75-ամյա մանկավարժն ասում է, որ սերունդների մեջ պետք չէ տարբերություն դնել. «Նոր սերունդն էլ է լավը, ուղղակի կարդալ չի սիրում, բայց ամեն ինչ ուսուցչից է գալիս»։

Oragir.News-ի հետ զրույցում վաստակաշատ մանկավարժը պատմել է իր մանկավարժական գործունեության մասին։

«Փորձել եմ յուրաքանչյուր աշակերտի մեջ մի լավ բան գտնել, իմ աշակերտները բոլորը լավն են։ Մանկավարժը շատ կարևոր մարդ է աշակերտների կյանքում, երեխայի մեջ հայրենասիրություն ներմուծում է ուսուցիչը։ Հատկապես այստեղ է, որ ուսուցիչները անելիք ունեն»,- ասում է մանկավարժը։

Ըստ Կիմա Էմինյանի՝ ուսուցչի մասնագիտությունը զգայուն է, որովհետև դու գործ ունես անհատների և նրանց ճակատագրերի հետ։

«50 տարի սիրով եմ մտել դասարան. ես գիտակցել եմ, թե ինչ է նշանակում, երբ ծնողը երեխային վստահել է ինձ»,-շարունակում է Կիմա Էմինյանը։

Մանրամասները` տեսանյութում։