Դիլիջանի ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է
copy image url

Դիլիջանի ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է

Ներքին 1 տարի առաջ - 13:43 06-12-2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհը մարվել է այսօր` ժամը 11։20-ին։

«Այրվել է 12 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հա տարածքում։ Այրվել են 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, խաշամ, փայտի թափուկներ և ջերմահարվել է 120 ծառ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից նաև հայտնում են, որ տեղում հերթապահություն են իրականացնում 20 փրկարարական ծառայող։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Նշվում է, որ այրվում են խաշամ և փայտի թափուկներ։ Դեկտեմբերի 4-ին և 5-ին կրակը մարել չէր հաջողվել։

Ամենից շատ դիտված