Դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար. վարչապետ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:33 06-12-2023
2019-ին դատարանների մուտքերի շրջափակման ակցիան շատերը փորձեցին ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ. իրականում մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար, բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս բավարար չափով բացված չեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում, բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է կենդանի պահել արդարության ու արդարադատության հանրային պահանջը, ի հեճուկս բոլոր դժվարությունների` պետք է անսասան պահել հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ:

Փաշինյանը նշեց, որ դատական համակարգում պետք է ընտրվեն այն թեկնածուները, ովքեր հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին, ունեն բարեվարքության պատշաճ աստիճան: