Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը վստահեցնում է՝ պայքարն այսօրվանից է սկսվելու
copy image url

Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը վստահեցնում է՝ պայքարն այսօրվանից է սկսվելու

Ներքին 1 տարի առաջ - 13:30 05-12-2023
Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը, որին այսօր ՔՊ-ն անվստահություն հայտնեց և պաշտոնանկ արեց, կարծում է, որ ավագանու նիստն անօրինական էր: Այս մասին Թամազյանն ասաց Ալավերդու համայնքապետարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։

Արկադի Թամազյանը վստահեցրեց, որ պայքարն այսօրվանից է սկսվելու և այս որոշմամբ ոչինչ չի ավարտվում։

«Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք գործի հետ կապված»,- ասաց Ալավերդու արդեն նախկին քաղաքապետը։

Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Չնայած նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ալավերդիում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիայի արդյունքում քաղաքային իշխանություն ձևավորելու հնարավորություն ստացել, այնուամենայնիվ այս տարի Սիմոն Զախորվը դուրս է եկել «Ապրելու երկիր» խմբակցությունից, դարձել «անկախ» անդամ և համագործակցել իշխող ՔՊ-ի հետ, որի արդյունքում վերջինս հնարավորություն ստացավ Թամազյանին անվստահություն հայտնել։