ՔՊ-ն վերահաստատեց, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ. Արծվիկ Մինասյան
copy image url

ՔՊ-ն վերահաստատեց, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ. Արծվիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 05-12-2023
«Քիչ առաջ ՔՊ-ն իր քվեարկությամբ մերժեց 58 հազար և ավելի քաղաքացիների՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագիծը ներառել ԱԺ օրակարգ, վերահաստատեց այն հանգամանքը, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Նա խախտեց ու դրանով հաստատեց ևս մեկ անգամ, որ տեր չէ այն նախընտրական խոստումներին, որոնք ներառել է իր նախընտրական ծրագրերում»,- հավելեց Մինասյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը նիստի օրակարգում չընդգրկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը:

Ամենից շատ դիտված