ՔՊ-ական իշխանություն Ալավերդիում չի՛ լինելու. մի խումբ քաղաքացիներ Ալավերդու համայնքապետարանի մոտ են

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:58 05-12-2023
Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը այսօր 10.00-ին նիստ է հրավիրել՝ ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանի պաշտոնանկության հարցով:

Համայնքապետարանի մուտքի մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ովքեր դեմ են Ալավերդիում իշխանության ՔՊ-ականացմանը։ Թե համայնքապետարանից դուրս, թե ներսում ոստիկանական մեծ ուժեր են բերվել։